|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արարատի մարզում 26 երեխայի թունավորման դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, թունավորվան ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել մարզի Բաղրամյան, Այգեզարդ, Բերքանուշ և Դալար գյուղի երեխաներ, որոնք բոլորն էլ թունավորվել են դպրոցում: Նախնական տեղեկություններով՝ պատճառը եղել է նրբերշիկը:
Մեր տեղեկություններով՝ այս պահին մարզի բժիշկները շրջում են գյուղերում՝ պարզելու` արդյո՞ք կան նույն սննդից օգտված և թունավորված այլ երեխաներ: Արտաշատի ԲԿ-ում գտնվող երեխաների մեծ մասի առողջական վիճակը բարելավվել է, մեկինը շարունակում է մնալ ծանր: