Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իմ ընկերները ժամը 15։00-ին ակցիա են նախատեսել իրականացնել Կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի կազմակերպիչների հետ կապ են հաստատել ոստիկանությունից ու ասել, որ եթե ակցիայի ընթացքում օգտագործվի բարձրախոս (ռուպռ)՝ մասնակիցներին բերման կենթարկեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Այս իշխանության հետ վաղուց ամեն ինչ պարզ է, ես միայն ուզում եմ նայել այն մարդկանց աչքերին, որոնք ասում են. «Կարևորը մենք հիմա ազատ ենք, անում ենք այն, ինչ ուզում ենք, էլ «նախկինի» պես չի»,- գրել է նա։