|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ցամաքային զորքերի համար ռուսական տեխնիկայի և սպառազինությունների օտարերկրյա պատվերների պորտֆելը գերազանցում է 12 միլիարդ դոլարը։ Այդ մասին Russia Arms Expo ցուցահանդեսում ասել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովը. գրում է ТАСС-ը։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրման կենտրոնի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից իրականացվող` ցամաքային զորքերի տեխնիկայի հիմնական պայմանագրերը վերաբերում են Т-90С տանկերի (Հնդկաստանի և Ադրբեջանի համար), БМП-3-ի (Ադրբեջանի և Ինդոնեզիայի համար), ինքնագնաց հրետանային և ծանր կրականետային համակարգերի (Իրաքի և Ադրբեջանի համար), զինամթերքի (Հնդկաստան, ԱՄԷ), ինժեներային տեխնիկայի (Իրաք), հակատանկային համալիրների (Բահրեյն, Նամիբիա), հրաձգային զենքի մատակարարմանը։