Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Ներսես Շահբալդյանը զորակոչվել է օսմանյան բանակ և Մուշի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել: 1915 թ. միաժամանակ եղել է Մուշի թաղապետը: 1915 թ. սեպտեմբերի 5-ին, երբ արդեն ընթանում էին Մուշի հայերի տեղահանությունն ու ջարդը, աշխատանքային ընկեր, Մուշի քաղաքապետական հայատյաց թուրք բժիշկ Ասաֆը երեկոյան մաուզերը թիկունքում բռնած այցելել է Ներսեսին և երբ վերջինս նրան դիմավորելով պատրաստվել է հյուրասիրել, Ասաֆը մաուզերով դիմահար կրակել է սանդուղքին կանգնած բժշկի կրծքին ու սպանել նրան:
Ծնվել է 1882 թ., Վանում: Ծնողները հավանաբար եղել են Վանի մերձակա Շահբաղի գյուղից, որտեղից էլ ծագել է ազգանունը:
Նախնական ուսումն ստացել է ծննդավայրի նախակրթարանում:
Ավարտել է Վանի համբավավոր դաստիարակ Համբարձում Երամյանի բարձրագույն վարժարանը:
1912 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը:
1914 թ., Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և Մուշի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել-վիրաբույժ:
1915 թ. միաժամանակ եղել է Մուշի թաղապետը:
1915 թ. սեպտեմբերի 5-ին, երբ արդեն ընթանում էին Մուշի հայերի տեղահանությունն ու ջարդը, աշխատանքային ընկեր, Մուշի քաղաքապետական հայատյաց թուրք բժիշկ Ասաֆը երեկոյան մաուզերը թիկունքում բռնած այցելել է Ներսեսին և երբ վերջինս նրան դիմավորելով պատրաստվել է հյուրասիրել, Ասաֆը մաուզերով դիմահար կրակել է սանդուղքին կանգնած բժշկի կրծքին ու սպանել նրան՝ 33 տարեկանում:
Այս դեպքին ականատես է եղել Մուշի զինվորական հիվանդանոցի վերատեսուչ, ազգությամբ հավանաբար հույն բժիշկ Փեթրաքի բեյը, որը սակայն որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 256–257: