Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Մերձմոսկվայում 36-ամյա հայ «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանին են ձերբակալել, ով առավել հայտնի է որպես Արտյոմ Սարատովսկի։ Նրան ձերբակալել են Զատկի նախօրեին Դոմոդեդովո շրջանում՝ հերոինի ազդեցության տակ. հայտնում է Прайм Крайм-ը:
Նախկինում ազատազրկված` ծնունդով Կիրովականից Արտյոմ Սարգսյանը «թագադրվել» է Թուրքիայում անցյալ տարվա հունիսին՝ Դաթո Ջանգիձեի, Բոնդո Ստուրուայի հետ։ Կայքը նշում է, որ գաղտնիք չէ, որ «նոր արյունն» անհրաժեշտ է հակամարտող գողական կլաններին` պատերազմը շարունակելու համար։ Արտյոմի «մարտական մկրտությունը» երկար սպասեցնել չի տվել։ Անցյալ տարվա հոկտեմբերին, Դաթոյի և Զլակի ընկերակցությամբ, նրանք Արմավիրում հաշվեհարդար են տեսել տեղացի «օրենքով գող» Արա Մուրադյանի հետ, ով Դեդ Հասանի «թագադրած» վերջին «օրենքով գողն» էր։ Ըստ կայքի՝ այն ժամանակ դաժան ծեծից հետո մահացել էր Արայի մերձավորներից մեկը։
«Ասում են, որ Արտյոմը զարմացել էր նման զարգացումներից և ընկերներին մեղադրել իրեն սպանության մեջ ներքաշելու մեջ: Հավանաբար, Արտյոմին տանջել է այն հանգամանքը, որ ինքը հայ է, ինչպեսեւ Արան և նրա սպանված համախոհը։ Հենց այդ պատճառով էլ, հավանաբար, նրա գանգատներն ըմբռնումով չընդունվեցին նրա օտարազգի մեղսակիցների կողմից։
Այդ աղմկոտ միջադեպից հետո Արտյոմը մեկ այլ՝ անձնական պատմության մեջ ընկավ: Լենինականցի «օրենքով գող» Զապին դիմեց մի տղամարդ, ով ասել էր, որ Արտյոմը, մինչ «օրենքով գող» դառնալը, իրեն չի վճարել նարդիով պարտված գումարը և թաքցրել է դա իրեն թագադրողներից։ Հայ «օրենքով գողերը» նրան Հայաստան են կանչել` իրավիճակը պարզելու համար, սակայն Արտյոմը, կայքի տեղեկություններով, մինչ օրս տարբեր պատճառներով խույս է տվել դրանից։
Եթե այդ անձը չի ստում, ապա Արտյոմն ընդմիշտ կզրկվի անունից, չէ՞ որ խաղային պարտքը պատվի հարց է, իսկ անպատիվ մարդը չի կարող «գող» համարվել՝ անկախ կլանային պատկանելությունից»,- գրում է կայքը։