|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս շաբաթ Մոսկվայի «Սոկոլ» հյուրանոցում ձերբակալվել է վերջերս ազատության մեջ հայտնված Խաչիկ Ասատուրյանը` նույն ինքը` Գագիկ Ռոստովսկին. հայտնում է Прайм Крайм-ը:
Գործողությունը պրոֆիլակտիկ բնույթ է կրել` նրան խորհուրդ են տվել բացասական հետևանքներից խուսափելու համար երկար չմնալ մայրաքաղում և իր համար բնակության այլ վայր որոնել:
Կայքի տվյալներով՝ Ասատուրյանը վերջին 6 տարին բանտում է անցկացրել: Ժամանակին Գագիկը ստիպված է եղել Ռոստովից Մոսկվա տեղափոխվել իր կոլեգաների՝ Արմեն Կանևսկիի և Նոդար Ռուստովսկիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, որի արդյունքում նա կորցրել է իր տիտղոսը: Սակայն մինչ օրս Գագիկը շարունակում է իրեն «օրենքով գող» համարել: