Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ բժիշկ Ֆիլիպ Հովնանյանն իր գիտելիքները և եռանդը նվիրել է բազմաթիվ հայ գաղթականների կյանքերը փրկելու գործին: Դա պատճառ է հանդիսացել, որ թուրքական կառավարությունը նրան ամբաստանի և ձերբակալի ինքնապաշտպանության նպատակով լեռները բարձրացող հայ ֆիդայիներին օգնելու համար: Ֆիլիպ Հովնանյանը բախտի բերումով ազատ է արձակվել Պատերազմական ատյանի նախագահի վճռով, որի տիկնոջը բուժել էր երկու տարի առաջ:
Ծնվել է 1880 թ., Ադանայի նահանգի Ջեբել-Բերեքեթի գավառի Հասանբեյլի գյուղում:
Երկրորդական ուսումն ստացել է, նյութական դժվարությունների գնով ամերիկացի միսիոներների Տարսոնի Սեյնթ Պոլ քոլեջում:
1907 թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1907-09 թթ. աշխատել է Այնթապում ամերիկացի անվանի բժիշկ դոկտ. Շեփրդի հետ:
1909 թ. վերադարձել է ծննդավայր Հասանբեյլի և բժիշկ, մտավոր գործիչ ու քարոզիչ աշխատել:
1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իր գիտելիքները և եռանդը ներդրել է բազմաթիվ հայ գաղթականների կյանքերը փրկելուն: Դա պատճառ է հանդիսացել, որ թուրքական կառավարությունը նրան ամբաստանի և ձերբակալի ինքնապաշտպանության նպատակով լեռները բարձրացող հայ ֆիդայիներին (չեթեներին) դրամ և պարեն հայթայթելու համար:
Ֆիլիպ Հովնանյանը բախտի բերումով ազատ է արձակվել Պատերազմական ատյանի նախագահի վճռով, որի տիկնոջը երկու տարի առաջ բուժել էր:
1919 թ. տեղափոխվել է Հալեպ, որտեղ շահել է տեղի ողջ հայության համակրանքը: 1922 թ. սկսվում է Հեդվիգ Բյուլի հայասիրական գործունեության երկրորդ փուլը: Նա անդամագրվում է Ստրասբուրգ քաղաքում հիմնադրված “Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ” ավետարանական մարդասիրական կազմակերպությանը և մեկնում Հալեպ:
Այդ ժամանակ Սիրիայում կար ավելի քան 160 000 գաղթական, որոնք հիմնականում ապաստան էին գտել Հալեպի Սուլեյմանիե և Ռամատանիե արվարձաններում կառուցված հյուղակներում և ապրում էին ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ: Կենցաղային տարրական պայմաններից զուրկ հայ գաղթականության շրջանում խիստ տարածված էին վարակիչ զանազան հիվանդություններ, որոնք օրական հարյուրավոր մարդկային կյանքեր էին խլում: Անհրաժեշտ էր շտապ կերպով կազմակերպել հիվանդների փրկության գործը: Հալեպում Հեդվիգ Բյուլի նախաձեռնությամբ բացվում է հիվանդանոց, որտեղ աշխատում են Սիրիայի նշանավոր հայ բժիշկները (Ավետիս Ճեպեճյան, Ֆիլիպ Հովնանյան և այլն):
1936 թ. մի արաբ հիվանդի թոքը վիրահատելիս պատահաբար վնասել է սեփական մատը և արյան վարակման հաջորդող 5-րդ օրը՝ 1936 թ. հունիսի 1-ին մահացել Հալեպում` 56 տարեկանում:
Հուղարկավորությունը կատարվել է մեծ շուքով: Հայ և արաբ մտավորականներ դագաղի վրա դամբանական ճառեր են ասել:
Սիրիայի նախարարների խորհրդի որոշումով հետմահու պարգևատրվել է Սիրիայի պետության Գ կարգի պատվանշանով:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 113–115: