կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 17:00
Հասարակություն

Թուրքերը հայ բժշկին հսկել են, որ հայերին օգնություն չցուցաբերի

Թուրքերը հայ բժշկին հսկել են, որ հայերին օգնություն չցուցաբերի

Աղբյուրը՝ armeniangenocide100

Խորեն Գալինյանի պատմությունը

1880 թ., Խարբերդ

Խորեն Գալինյանն Օսմանյան բանակում զինվորական բժիշկ և դեղագործ է ծառայել: Պաշտոնի բերումով շրջել է Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում: 1915 թ. իրենց բնօրրաններից տեղահանված հայ գաղթականների հետ հասել է մինչև Դեյր-էլ-Զոր, որտեղ տեսել է, թե ինչպես շատերին հերթի են կանգնեցրել և մորթել: Աքսորյալները դիմել են բժշկի օգնությանը, և նա իր ուժերի ներած չափով գաղտնի կերպով օգնել է նրանց ու ազատել յաթաղանից: Խարբերդում թուրքերը նրա վրա պահակ են դրել, որ նա հայերին բժշկական օգնություն չցուցաբերի:

 

Ծնվել է մոտ 1880 թ., Խարբերդ նահանգի կենտրոն Խարբերդ քաղաքում՝ պատվելիի ընտանիքում:

 

Թուրքերը հորն սպանել են Խարբերդի իր տան տանիքում, իսկ մորը՝ Բամբիշ Ալմաստին և մանուկ Խորենին տարել և թուրքացրել են՝ վերջինիս տալով Խայրուլլա անունը:

 

Մայրն իր խնայած 60 ոսկին տվել է որդու բժշկական կրթության համար:

 

1904 թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը:

Խարբերդի թուրքերի շրջանում եղել է հարգված բժիշկ Խայրուլլա:

 

Օսմանյան բանակում զինվորական բժիշկ և դեղագործ է ծառայել:

 

Պաշտոնի բերումով շրջել է Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում:


1915 թ. իրենց բնօրրաններից տեղահանված հայ գաղթականների հետ հասել է մինչև Դեյր-էլ-Զոր, որտեղ տեսել է, թե ինչպես շատերին հերթի են կանգնեցրել և մորթել: 

Աքսորյալները դիմել են բժշկի օգնությանը, և նա իր ուժերի ներած չափով գաղտնի կերպով օգնել է նրանց ու ազատել յաթաղանից: Խարբերդում թուրքերը նրա վրա պահակ են դրել, որ նա հայերին բժշկական օգնություն չցուցաբերի: Սակայն, այնուամենայնիվ, հնարավորության դեպքում միշտ և ամենատարբեր հարցերում օգնել է ազգակիցներին: Հետագայում, զգալով իր գլխին կուտակվող մութ ամպերը, իր ընտանիքի բեռները գաղտնի ճանապարհով ուղարկել է Հալեպ և մի օր էլ վերադառնալով Կ. Պոլսից, հավաքել է ընտանիքը ու ծածուկ հեռացել Խարբերդից:

 

Այդպես գաղթելով հասել են Տիգրանակերտ (Դիարբեքիր), Մարդին, Հալեպ, Բեյրութ, Եգիպտոս:

 

1948 թ. ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 90–91: