Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյը մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ: Նա պարբերաբար մեծ չափաբաժին անեսթետիկ եւ թմրեցնող դեղեր է տվել Մայքլ Ջեքսոնին` նրան թողելով միայնակ:
Ականատեսների վկայություններով դա բացահայտվել է 6-օրյա դատական նախնական լսումների ընթացքում. մանրամասննորեն վերջինկողմից շատ բացահայտումներ եղան Փոփ արքայի վերջին օրերի մասին:
Ըստ որոշ ականատեսների, Մայքլի բժիշկը մոտ 1 ժամ ուշ կանչեց շտապօգնությունքանի որ փորձում էր թաքցնել դեղերը:
Ըստ Բարձրագույն ատյանի դատարանի դատավորի, բավականաչափ վկայություններ կան մեղքը ապացուցելու համար:
Մյուրեյը խնդրեց իրեն անմեղ ճանաչել, իսկ վերջինիս դատապաշտպանը հավաստիացրեց, որ նա որևէ մահաբեր դեղ չէր տա Ջեքսոնին: Մեղավոր ճանաչվելուց հետո Մյուրեյը 4 տարի պետք է անցկացնի բանտում:
Բացի Մյուրեյի դատարանում կրած կորուստների, դատավորը նրան լիցենզավորումից զրկեց, որի արդյունքում Մյուրեյը չի կարողանաաշխատել Քալիֆորնիայում, Նեվադայում և Տեխասում, որտեղ նա նույնպես ունի գրասենյակներ:
Նախնական լսումներին ներկա գտնվողները ասում են, որ Մյուրեյը խոստովանել է, որ Մայքլ Ջեքսոնին տվել է անեսթետիկ պրոպոֆոլ և այլ թմրեցնող դեղեր, որից հետո նրան մենակ է թողել ննջարանում, և ի վերջո անշունչ գտել նրան: Դատապաշտպանը հնարավոր տարբերակ համարեց այն, որ Մայքլ Ջեքսոնը, ով շատ էր ուզում քնել, ինքն է ընդունել պրոպոֆոլի վերջին չափաբաժինը, որը և նրա մահվան պատճառն է դարձել: Մեկ այլ վարկած էլ առաջ բերեց, ըստ որի, «եթե ժամանակը եկել է, այլևս ոչինչ հնարավոր չէ անել»:
Հետաքննիչները օգտագործել են նաև հեռախոսի ձայնագրությունները: Հետաքննության ժամանակ Մյուրեյը ոստիկաններին ասել է, որ Մայքլին 25 միլիգրամ պրոպոֆոլ է տվել ժամը 10:40 րոպեին, իսկ վերադարձի ժամանակ գտել նրան անշնչացած: Ըստ հեռախոսի տվյալների, 911-ին զանգը գրանցվել է 12:21 րոպեին: Ըստ Մյուրեի, նա Մայքլին պրոպոֆոլ է տվել շաբաթական 6 գիշեր 2 ամսվա ընթացքում, մինչ իր մահը:
Մյուրրեյի հաջորդ դատալսումը նշանակվել է հունվարի 25-ին: