Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում շտապօգնության բժշկին սպանողին բերման են ենթարկել ոստիկանության Գյումրիի բաժին: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գյումրիի բաժին հունիսի 26-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել շտապօգնության կայանից, որ թիվ 10 բրիգադը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տուն, որտեղ նշված հասցեի բնակիչները վիճաբանել են շտապօգնության աշխատակիցների հետ: Դեպքի վայր ժամանած Գյումրիի ոստիկանության օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է թիվ 10 բրիգադի բժիշկ, վիրաբույժ, Արթիկ քաղաքի բնակիչ 65-ամյա Աշոտ Գրիգորյանի դին: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Աշոտ Գրիգորյանին ծեծի է ենթարկել 28-ամյա Արտակ Կարապետյանը, ով աշխատում է Գյումրիի «Մուշ-2» թաղամասի «Գլենդել Հիլզ» թաղամասում: Դեպքի վայրում հարեւանները պատմել են, որ Արտակի հայրը վատ է զգացել, այդ պատճառով շտապ բուժօգնություն են կանչել: Շտապօգնության բրիգադը մի քանի րոպե ուշացել է, ինչն էլ զայրացրել է ոչ սթափ վիճակում գտնվող Արտակին: Վերջինս սկզբում տանը ծեծի է ենթարկել բժշկին, իսկ երբ բժիշկը օգնություն է ցուցաբերել հիվանդին` նրան դեղ ներարկելով եւ իջել բակ, Արտակը շարունակել է ծեծի ենթարկել բժիշկին, որը հենց մուտքի մոտ մահացել է: Ծեծին ներկա են եղել բուժքույր Լամարա Հարությունյանը եւ շտապօգնության վարորդը: Քանի որ դատական բժիշկը ոստիկանությանը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, բժշկի մարմնի եւ գլխի հատվածներում առկա են եղել բռնության հետքեր, ուստի օպերատիվ քննչական խումբը, որպես կասկածյալ, ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման է ենթարկել 28-ամյա Արտակ Կարապետյանին, սակայն նա դեռ չի ձերբակալվել: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Այս մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ: