Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի անվան շուրջ ծավալվող խոսակցությունները վերջին շրջանում բավականին բուռն ընթացք են ստացել: Նրան են վերագրվում մի շարք երևույթներ, որոնք մեղմ ասած չի կարելի դիտարկել դրական քողի ներքո: Տակավին վերջերս Նիկողոսյանը մեղադրվեց բռնաբարության փորձի մեջ, իսկ երեկ ռուսաստանամետ այրն իր համացանցային գրառմամբ կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Վերջին իրադարձության առնչությամբ` ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես եկավ նախաձեռնությամբ, որով առաջարկում էր Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից: Տեղեկացնենք նաև, որ Նիկողոսյանը պարգևատրվել է նաև ՊՆ-ի և ոստիկանության կողմից:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը չի կարող տրված մեդալները հետ վերցնել, քանի որ օրենքով սահմանված նման ընթացակարգ չկա:
«Բավականին վաղուց էր, որ Նիկողոսյանին շնորհվեց երկու մեդալ` սահմանամերձ գյուղերում կատարած բարեգործությունների և սահմանապահներին որոշակի աջակցություն ցուցաբերելու համար, սակայն դա եղել է շատ վաղուց»,- ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, սակայն, որ մեզ հայտնի է դարձել`որոշ պարգևներ այնուամենայնիվ հետ են վերցվել Անդրանիկ Նիկողոսյանից: