|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների հրապարակված յոթ գլուխներին: Սարգսյանի կարծիքով՝ այն ինչ արդեն տպագրված է քննարկման ենթակա չէ. այնտեղ կան բազմաթիվ անճշտություններ և անհեթություններ:
«Ճիշտ է՝մենք կողմնակից ենք խորհրդարանական կառավարման մոդելին, բայց այս իշխանությանը որևէ բան չի խանգարում այս կառավարման տարբերակով էլ կարգին կառավարել երկիրը: Ես ուզում եմ հատկապես անդրադառնալ այն կետին, որտեղ նշվում է ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի մասին: Սա պարզապես հիմարություն է: Քսան տարվա ընթացքում երրորդ անգամ ենք Սամանադրություն ընդունում: Ամբողջ համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի»,- ասաց Սարգսյանը՝ հավելեով, որ խորհրդարանական կառավարման մոդելը կարող է արդյունավետ լինել, սակայն, այս սահմանադրական բարեփոխումների դեպքում դա այդքան էլ հավանական չէ: