կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-19 20:02
Հասարակություն

Օլանդն առաջարկում է եվրոպական միասնական կառավարություն ստեղծել

 Օլանդն առաջարկում է եվրոպական միասնական կառավարություն ստեղծել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Եվրագոտում միասնական կառավարություն ստեղծել` ինքնուրույն բյուջեով եւ խորհրդարանով:  Ըստ Օլանդի, դա կվերադարձնի մարդկանց հավատը եվրոպական նախագծի նկատմամբ,  քանի որ Հունաստանի ճգնաժամից եւ բանակցությունների բարդ փուլից հետո մարդիկ այլեւս դադարել են հավատալ եվրոպական միասնությանը:

Journal du Dimanche.-ին տված հարցազրուցում Օլանդը հայտարարել է, որ նրանք, ովքեր  եվրոպացիների հիասթափությոնից փորձում են օգուտ քաղել, «վախենում են խաղաղությունից եւ ցանկանում են, որպեսզի վերադառնան պատերն ու ցանկապատերը»: