Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում Գյումրիի «Շիրակը»-ը արտագնա խաղում 2:0 հաշվով պարտվեց շվեդական ԱԻԿ-ին:
Հանդիպումն անցավ անչափ լարված մթնոլորտում, մի քանի անգամ նաև ընդհարում տեղի ունեցավ ֆուտբոլիստների միջև, ինչի պատճառով մրցավարը ստիպված էր հաճախ դիմել քարտերի օգնությանը:
25-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոց հարված, սակայն Բանգուրայի հարվածից հետո Երմակովը հետ մղեց գնդակը: Այնուամենայնիվ 3 րոպե անց տանտերերը բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Գոյտոմը:
69-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը կոպիտ խաղաց մրցակցի նկատմամբ, ստացավ 2-րդ դեղին քարտը և լքեց խաղադաշտը: 11 րոպե անց 2-րդ դեղինի արդյունքում խաղադաշտից հեռացվաց նաև Գոռ Մալաքյանը: 83-րդ րոպեին տանտերերը 2-րդ անգամ ստացան 11 մետրանց հարվածի իրավունք, որը հստակ իրացրեց Գոյտոմը` ձևակերպելով դուբլ: 85-րդ րոպեից «Շիրակ»-ի ֆուտբոլիստները ստիպված էին խաղը շարունակել 8 հոգով: Փոխարինման մտած Անդրանիկ Բարիկյանը հարվածելով մրցակցի ոտքին անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Հանդիպման վերջին րոպեներին Բիչախչյանի թիմը խաղալով 8 հոգով կարողացավ պահպանել 2:0 հաշիվը, և պատասխան խաղից առաջ պահպանում է հնարավորությունները հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: