Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մեկնել էր Մոսկվա՝ ԼՂ հարցով խորհրդակցությունների, որտեղ հարցազրույց է տվել ռուսական Ведомости-ին:
Ուորլիքը նշել է, որ Մոսկվայում խոսվել է կարևոր հարցերի մասին, որոնք քննարկվում են արդեն շուրջ 10 տարի: Դրանք են՝ ԼՂ-ին կից տարածքների վերադարձ, ԼՂՀ-ի կարգավիճակ, փախստականների հետ կապված իրավիճակ, անվտանգության երաշխիքներ:
Հարցին՝ ինչպե՞ս են Վաշինգտոնում գնահատում ռազմական դրությունը տարածաշրջանում, կարո՞ղ են, արդյոք, հրադադարի մշտական խախտումները վերաճել լայնածավալ պատերազմի, համանախագահը պատասխանել է հետևյալը. «2014-ը շատ վտանգավոր տարի էր. երկու կողմից զոհեր եղան՝ զինվորների և քաղաքացիների շրջանում: 2015-ի հունվարը ամենավտանգավորն էր հրադադարի 20-ամյա տարիների ընթացքում: Այնպես որ՝ կան հիմքեր` մտածելու, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել: Այդ պատճառով ծայրահեղ կարևոր է աշխատել միասին, որպեսզի բանակցությունների ճանապարհով գտնել հակամարտության լուծումը»:
Հարցին՝ պե՞տք է, արդյոք, Հայաստանը ազատագրի Ադրբեջանի տարածքները, որոնք հակամարտությունից առաջ չեն մտել Ղարաբաղի մարզի մեջ, Ուորլիքը պատասխանել է. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաև այլ գործոններ»:
Հարցին` ՀՀ-ում և ԼՂՀ-ում կարծում են, որ տարածքների վերադարձի դեպքում ադրբեջանական բանակը այնտեղից կշարունակի կրակ բացել Ղարաբաղի ուղղությամբ, ինչպե՞ս պետք է կարգավորվի այդ հարցը, համանախագահը պատասխանել է, որ, եթե տարածքները վերադարձվեն, ապա անհրաժեշտ է խաղաղապահ ուժեր մտցնել՝ Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար:
Հարցին՝ ի՞նչ ուժեր՝ ԵԱՀԿ-ի՞, թե՞ ՄԱԿ-ի, Ուորլիքն արձաագանքել է` դա պետք է որոշեն կողմերը: