|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Պաշտոնական Բաքուն սպասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման ժամկետների վերաբերյալ առաջարկին: Այդ մասին այսօր ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է Москва-Баку-ն:
«Ես Նոստրադամուսը չեմ, որ ասեմ` երբ կլինի նոր հանդիպումը: Որքան շուտ, այնքան լավ»,- նշել է նա:
Խոսելով վերջին հանդիպման մասին` Մամեդյարովն ասել է. «Այդ հանդիպման դրական կողմն այն է, որ համանախագահները մեզ առաջարկներ են տվել քննարկելու համար: Դրանք նո՞ր են, թե՞ հին: Մենք դրանք քննարկում ենք արդեն 15 տարի: Վաշինգտոնում համանախագահներն առաջարկեցին դուրս բերել զորքերը և խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղությամբ հարկավոր է աշխատել»:
Ըստ Մամեդյարովի` Ադրբեջանի դիրքորոշումն մնում է անփոփոխ` հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «ադրբեջանական տարածքներից»: