Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մեկնել էր Մոսկվա՝ ԼՂ հարցով խորհրդակցությունների, որտեղ հարցազրույց է տվել ռուսական Ведомости-ին:
Ուորլիքը նշել է, որ Մոսկվայում խոսվել է կարևոր հարցերի մասին, որոնք քննարկվում են արդեն շուրջ 10 տարի: Դրանք են՝ ԼՂ-ին կից տարածքների վերադարձ, ԼՂՀ-ի կարգավիճակ, փախստականների հետ կապված իրավիճակ, անվտանգության երաշխիքներ:
Հարցին՝ ինչպես են Վաշինգտոնում գնահատում Ադրբեջանի կողմից վերջերս ՌԴ-ից և Իսրայելից խոշոր չափի զինտեխնիկա ձեռք բերելու փաստը, Ուորլիքն ասել է, որ երկու կողմերը իրավունք ունեն ապահովելու իրենց անվտանգությունը, սակայն ԱՄՆ-ին անհանգստացնում է ռազմականացման ուժեղացումը հայ-ադրբեջանական սահմանին:
«Հարցը ոչ միայն զենքի քանակի մեջ է, այլև մոդիֆիկացման: Եթե առաջ հրադադարը խախտվում էր դիպուկահար հրացանից, ապա այժմ կիրառվում է ավելի խոշոր զինտեխնիկա: Մեզ նաև անհանգստացնում է ռազմական հավասարակշռության հարցը»,- ասել է նա:
Հարցին՝ պե՞տք է, արդյոք, Հայաստանը ազատագրի Ադրբեջանի տարածքները, որոնք հակամարտությունից առաջ չեն մտել Ղարաբաղի մարզի մեջ, Ուորլիքը պատասխանել է. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաև այլ գործոններ»: