Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բաղրամյանի պայքարը «հորով-մորով» անելուց հետո իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց բաղձալի երազանքին՝ սահմանադրական բարեփոխումներին: Այս ընթացքում, երբ ցուցարարները և աղբամանները «չոքել» էին Սահմանադրական դատարանի դռանը, ՍԴ-ում, ԿԸՀ-ում և ՀՀԿ-ում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում աշնանն սպասվելիք հանրաքվեի ուղղությամբ:
ՀՀԿ-ն ընտրական հանձնաժողովներում լիցենզիա ստանալու համար դասընթացների է ուղարկել մեծ թվով ՀՀԿ-ականների և այժմ ունի 15 հազար 684 լիցենզավորված՝ հանրաքվեի և Աժ ընտրությունների համար ԸԸՀ-ներում աշխատելու համար: Ընտրատեղամասերը թվով 1900-ն են: Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ն ունի ընդամենը 3 հազար լիցենզավորված, մյուսները՝ շատ ավելի քիչ, ոմանք ընդհանրապես չունեն: Իսկ հանձնաժողովները պետք է կազմավորվեն բացառապես լիցենզավորված անձանցից, և եթե որևէ կուսակցություն չկարողանա լրացնել տեղերը, լիցենզիա ունեցող այլք, կոնկրետ ՀՀԿ-ն՝ մեծ սիրով կանի դա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։