կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-27 14:39
Իրավական

Մեր մեջ ասած` ես բավականին ծեր եմ. Վլադիմիր Գասպարյան

Մեր մեջ ասած` ես բավականին ծեր եմ. Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանական համակարգի թերությունների ու վատ ոստիկանների մասին` լրագրողների հարցին ի պատասխան, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհուրդ է տալիս` ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ: Նրա խոսքով` ոչ ազնիվ, ոչ գրագետ, ոչ ֆունկցիոնալ մարդիկ կան թե\' լրագրողների, թե\' ոստիկանների, թե\' այլ մասնագիտություններ մարդկանց շրջանում:

«Բայց մենք մաքսիմում փորձում ենք, որ ադեկվատ մարդիկ լինեն ոստիկանության մեջ: Բայց ունենք էն, ինչ որ ունենք, տղե\'րք»,- ասաց ոստիկանապետը:

Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական ուժերի վերադասավորումների մասին խոսելիս ասաց. «Մի\' վախեցեք, ոստիկանությունից պետք չէ վախենալ, ոստիկանությունը ժողովրդի պաշտպանն է»:

Ոստիկանապետը խոստովանեց` ինքն ասել է, որ պաշտոնյան չպետք է տևական ժամանակ մնա բարձր պաշտոնում: Լրագրողների դիտարկմանը, որ հենց ինքն էլ տևական ժամանակ պաշտոնավարում է նույն պաշտոնում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Բնավորություն է, բայց, մեր մեջ ասած, ես բավականին ծեր եմ, բայց չեմ հոգնում»: Նա նաև նշեց, որ ինքը երբեք չի կառչում պաշտոնից: