կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-23 18:46
Հասարակություն

Ունենք եւ զոռբաներ, բայց ակնհայտ է ՃՈ կերպարի փոփոխությունը հասարակության մեջ. Վլադիմիր Գասպարյան

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ: Նպատակը՝ քննարկել հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Մինչ խորհրդակցությունը ոստիկանության պետը ծանոթացավ քարտուղարության աշխատանքին, որն իրականացվում է նորովի՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացի-ճանապարհային ոստիկանություն ուղղակի փոխգործակցությունը:
Ճանապարհային ոստիկանության այս օղակում անմիջաբար ընդունվում ու ընթացք են տրվում քաղաքացիների դիմումներին ու բողոքներին, գրանցվում են բոլոր առաջարկները: Այցելուների թիվը մեծ էր: Մի քաղաքացուհի, օրինակ, առաջարկում էր ավտոմեքենաների կայանում կազմակերպել Կոմիտասի-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, քանի որ տարածքը տալիս է դրա հնարավորությունը:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատելով նախաձեռնությունը՝ առաջարկը քննարկելու վերաբերյալ ցուցում տվեց համապատասխան ծառայության պատասխանատուին:
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, երթևեկության ու ծառայության կազմակերպման նոր մեթոդները, տեխնիկական հագեցման ընթացքը և գործունեության մի շարք այլ ուղղություններ:
Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ: 
Պահանջելով անզիջում լինել գործնական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների հանդեպ ՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց դրանց վտանգավորությունը թե ոստիկանության, թե հասարակության համար:
Նշելով շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիների լայն ներգրավվածությունը երթևեկության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ գործընթացին ճանապարհային տեսուչների ակտիվ մասնակցությունը, մարդկանց, որ և մասնագետ են, և քաղաքացի, և երթևեկության պատասխանատու:
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերությունների բարելավման, վարորդներին, մասնավորապես՝ այլ երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ապօրինի անտառահատումների դեմ պայքարում ճանապարհային ոստիկանության նեգրավվածությունը մեծացնելու և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: - See more at: http://www.police.am/news/view/at23105.html#sthash.cxbdkj0w.dpuf