կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-23 19:53
Հասարակություն

Ոստիկանապետը ներողություն է խնդրում

Ոստիկանապետը ներողություն է խնդրում

«Ոստիկանությունը շատ երկար հանդուրժողականություն է ցուցաբերել, իսկ թողնել կենտրոնական փողոցը ևս մեկ օր փակ վիճակում, դա այլոց իրավունքների ոտնահարում է: Եթե մենք ուզում ենք օրինականություն հաստատել, անօրինական ճանապարհով դա պետք է չանենք»,-«Գալա» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:


Նա  ներողություն է խնդրել լրագրողների հանդեպ կիրառված բռնության համար՝  նշելով, որ ծառայողական քննությունը կարճ ժամանակում կբացահայտի կատարվածը: 

«Կան որոշակի թերություններ, որ ես տեսել եմ աշխատանքի մեջ, հատկապես՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված: Հայցում եմ իմ ներողամտությունը: Ծառայողական քննություն ենք նշանակել, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ կոտրվել են տեխնիկական միջոցներ, ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները»,-ասաց ոստիկանապետը:

Մանրամասները՝ այստեղ: