կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 13:25
Քաղաքական

Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում ժողովրդից` ներկայացնելով իր մտահոգությունները

Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում ժողովրդից` ներկայացնելով իր մտահոգությունները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, խոսելով ՕԵԿ-ի կողմից հուլիսի 18-ին հրավիրած հանրահավաքի մասին, նշեց, որ այն կուսակցական հանրահավաք չէ, այլ ազգային, որի ժամանակ ամփոփվելու են հիմնականում սոցիալական հարցեր` գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցը: 

 

Նա նաեւ ժողովրդից ներողություն խնդրեց իրենց սխալների համար։ Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ ժողովուրդը կհավատա իր անկեղծությանը: «Ես այն մարդկանցից եմ, ում ճիշտ չեն հասկացել: Ճշմարիտ է այն մարդը, ով բարձրաձայնում է իր սխալները»,– նշեց նա:

 

 

 Արդեն երեք ամիս է, որ ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայից, և այդ ընթացքում  կուսակցության անդամներն ունեցել են հանդիպումներ տարբեր բնակավայրերում, լսել քաղաքացիների դիրքորոշումները, հանգել մի քանի եզրակացությունների:


Դրանք են` 1. Հայաստանում ձևավորվել է միահեծան, միակուսակցական իշխանական համակարգ, 2. տնտեսական ոլորտում խորանում է մենաշնորհային տնտեսությունը, վարչական ճնշում է գործադրվում գործարարների նկատմամբ, ինչն առաջացնում է տնտեսության մեջ անորոշություն, 3. ՀՀ-ում շարունակվում է արտագաղթը, 4.  Հայաստանում ավանդույթ է դառնում անօրինականությունների իրականացումը օրենքի անվան տակ, 5. արտաքին քաղաքական ճակատում կան  մտահոգիչ զարգացումներ:

 

«ՀՀ-ԵՄ քաղաքական օրակարգը գտնվում է  ոչ ցանկալի հիմքերի վրա, Հայաստանում պետք է ձևավորվի ագրեսիվ պատրաստված թիմ, որը պետք է բանակցություններ վարի աշխարհի գերտերությունների հետ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

ՕԵԿ-ն առաջարկում է արդիականացնել ՀՀ քաղաքական համակարգը, անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, ընտրությունները դարձնել  բաց ու թափանցիկԿա պայմանավորվածություն մյուս քաղաքական ուժերի հետ ձևավորել միասնական աշխատանքային խումբ ու քննարկել նոր ԸՕ ձևավորելու հարցը: ՕԵԿ-ը համարում է նաև, որ բիզնեսին պետք է տալ ազատություն, պետք է նվազեցնել հարկերը, շրջանառվող հարկը փոքր ձեռնարկությունների համար պետք է սահմանել մեկ տոկոս: Բացի այդ` երթեր ու հանրահավաքներ են կազմակերպելու:


Բաղդասարյանը նաև չբացառեց իր մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններին: