Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի զանգվածային ցույցերին, այդ թվում` հոդվածներով: Газета.ру-ն հոդված է հրապարակել՝ «Տարիֆային խռապառակ (հրապարակ)՝ Երևանում» վերնագրով:
Հոդվածը կրճատումներով՝ ստորև:
«Երևանում արդեն 4 օր է` ցույցեր են՝ հունիսի 19-ից: Ցույցերի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Եվ դա այն դեպքում, որ Երևանի բնակչությունը 1 միլիոնից քիչ ավելի է:
Ուկրաինական ԶԼՄ-ները կատարվածն արդեն կնքել են որպես «հայկական մայդան», թեեւ հայերեն լեզվով հրապարակը կոչվում է «խռապառակ» և ավելի տրամաբանական կլինի «տարիֆային խռապառակ» անվանումը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին անգամ կանխատեսում են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յաուկովիչի ճակատագիրը:
Փորձագետները կարծում են, որ բողոքի ցույցերի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես կարող է հարվածել Սարգսյանին, ով առանց այդ էլ բավականաչափ ցածր վարկանիշ ունի:
Բողոքի ցույցերից կարող են օգտվել ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր արդեն խոստացել են զանգվածային ակցիաներ սկսել ներկայիս նախագահի դեմ:
Անցյալ տարվա հունվարին ընդդիմության ներկյացուցիչները փորձեցին օգտագործել ցույցերի համար Գյումրիում կատարված դաժան սպանությունը, երբ ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքին:
Անկախ այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում, դրանց ուշադիր կհետևեն Ռուստատանում` հաշվի առնելով այն, որ այդ երկրում գտնվում է Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ ռազմաբազան»: