|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Առաջիկա 5 տարիների ընթացքում ուսանողների վարձավճարները չեն բարձրանա. այսօր լրագրողներին հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նա նշեց նաև, որ այս տարի իրենց ռազմավարական պլանի 5-րդ տարին է լրանում, և իրենք նոր պլան են մշակում, որը պետք է ընդունեն մինչև արձակուրդ գնալը:
«Մեզ սպասվում է ոչ հեշտ աշխատանք. նախատեսում ենք բազմազանացնել մեր կրթական ծառայությունները, հետազոտական համալսարան դառնալու համար պետք է քայլ արվի, պետք է փոխվեն կրթական ծրագրերը` մագիստրատուրայի կրթական ծրագիրը փոխելու լուրջ խնդիր ունենք: Պետք համապատասխան պայմաններ ստեղծենք` խթանելով գիտաշխատողներին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով իրենց հետազոտությունները կատարել»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա` ԵՊՀ-ն շարունակում է մնալ առաջատար դիրքերում, սակայն դա դեռ չի նշանակում, որ իրենք պետք է այդ փառքը վայելեն, քանի որ այդ վարկանիշը շատ արագ կարող է փոխվել: