Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, հանդիպումներ է անցկացրել քաղաքական ուժերի հետ, այդ թվում`ՀՅԴ-ի: Լրագրողներն այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից դարձյալ հետաքրքրվեցին` կոալիցիայի հարց քննարկվե՞լ է:
Պատգամավորը հայտարարեց, որ հանդիպումը բացարձակապես կապված չի եղել կոալիցիա կազմել-չկազմելու հետ:
Լրագրողները նշեցին, որ մամուլի հրապարակումներ կան, որոնցում խոսվում է հենց դրա մասին, մասնավորապես` որ հենց Արծվիկ Մինասյանն է ցանկանում որևէ պաշտոն: Պատգամավորը պատասխանեց. «Տեսնո՞ւմ եք, հերթական` ջուր պղտորող հայտարարություններ են ու հրապարակումները: Ըստ այդ հրապարակումների` Դաշնակցությունն արդեն յոթ տարի է՝ կոալիցիայի մեջ է, բոլոր դաշնակցականներն արդեն պաշտոններ ունեն գործադիրում և այլն: Բայց այդ ամենը իրականություն չէ: Եվ, միևնույն է, այդ մարդիկ շարունակում են ջուր պղտորելու` իրենց քաղաքականությունը: Ի՞նչ են ուզում, անհասկանալի է»:
Լրագրողները հարցրեցին` գուցե պորտֆել ասելով`նկատի ունեն Արծվիկ Մինասյանի ձեռքի պորտֆե՞լը: Պատգամավորը կատակեց. «Այս պորտֆելն արդեն Աշոտյանին եմ տվել»: