| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերում հանդես եկող Հայաստանի հավաքականը շարունավում է համալրվել: Այսօր՝ մեր ընտրանուն կմիանան հայ բռնցքամարտիկները: Այդ կապակցությաբ տեղեկություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Եվրոպական առաջին խաղերին մասնակցող մեր բռնցքամարտիկները արդեն Թբիլիսիում են և քիչ հետո ինքնաթիռով կուղևորվեն Բաքու: Բռնցքամարտի հայկական պատվիրակության կազմում են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ինչպես նաև մարզիչներ Կարեն Աղամալյանը, Արման Հարությունյանը և Վյաչեսլավ Արությունովը:
Հայ բռնցքամարտիկները Բաքվում իրենց ելույթը կսկսեն հունիսի 16-ին : Նախնական տվյալներով մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցավայր է ուղարկել վերենշված քաշային կարգերի ուժեղագույն մարզիկներին .և յուրաքանչյուր մարզիկից մեդալի ակնկալիք ունի:
Մեր բռնցքամարտիկները նախքան մրցավայր մեկնելը անցել են ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածություն և պատրաստ են Բաքվում բարձր պահել հայկական սպորտի և Հայաստան անունը»,- նշված է հայտարարության մեջ: