|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության, Ազգային խորհրդի կողմնակիցները երեկ հանրահավաք են կազմակերպել Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր Մամեդեմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ. հայտնում է contact.az-ը։
Հանրահավաքի մասնակիցները ներկայիս իշխանություններին մեղադրել են Ռասուլզադեի գաղափարները մոռանալու, ժողովրդավարության ու արդարության նորմերից հեռանալու, ազգային հարստության շահագործման ու կոռուպցիայի մեջ:
«Ներկայիս ռեժիմն Ադրբեջանի պատմության սև բիծն է: Ժամանակավոր սև բիծը մենք կմաքրենք և երկիրը կվերադարձնենք Ռասուլզադեի արժեքներին, և այս անգամ այդ արժեքները կմնան երկար»,- ասել են հանրահավաքի մասնակիցները: