կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 10:29
Քաղաքական

Ադրբեջանում ռազմատենչ ցույցեր են ընթանում, որ անցնեն լայնամասշտաբ պատերազմի՝ Արցախը գրավելու համար. փորձագետ

Ադրբեջանում ռազմատենչ ցույցեր են ընթանում, որ անցնեն լայնամասշտաբ պատերազմի՝ Արցախը գրավելու համար. փորձագետ

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանի տարբեր շրջաններում երիտասարդության ռազմատենչ ցույցեր են այսօր ընթանում՝ իշխանություններին կոչով դիմելով, որ անցնեն լայնամասշտաբ պատերազմի՝ Արցախը գրավելու համար։ Այս պահին չեմ կարող ասել, ինքնաբուխ են այդ ցույցերը, թե ուղղորդված։ Եթե ինքնաբուխ են՝ Ադրբեջանի իշխանությունները շատ անհարմար վիճակում են հայտնվում, եթե ուղղորդված են՝ ներքին սոցիալական խնդիրներից, հատկապես ջրի պակասից առաջացած պրոբլեմից են շեղում։

Իրենց գործն է, չեն էլ հասկանում, որ սա կարող է դառնալ Ադրբեջանի վերջնական փլուզման սկիզբը։ Հետպատերազմյան սերունդ է մեծացել այնտեղ, որին ատելությամբ հենց իրենց իշխանություններն են տարիներով սնել պատմաքաղաքական ապատեղեկատվությամբ ու այս սերունդն էլ չի տեսել 90-ականների պատերազմը, թե ինչպես էին խուճապով վերջում փախչում իրենց ասքյար ծնողները։

Ամեն դեպքում, թե որպես պետություն, թե որպես հասարակություն (ժողովուրդ) և թե որպես Ազգ՝ զգոն ու պատրաստ պետք է լինենք ամեն ինչի, քանի որ գործ ունենք տմարդի ու նենգ մարդասպան թշնամու հետ, այլ ոչ թե հակառակորդի։ Եթե սրանք մեզ նոր պատերազմ պարտադրեն, ուրեմն այն պետք է լինի վերջինը և պետք է կոչվի «Պատերազմ՝ հանուն խաղաղության»։

Հիշեցնեմ, որ Արտաշես Առաջին արքայի ժամանակ Հայը մտածում էր հայկական բոլոր տարածքների միավորման մասին ու հատկապես այն փայլուն իրագործվեց դեպի արևելք, Հայքի սահմանը հասնելով Կասպից ծովին։ Ու դրանից հետո սկսեց Մեծ Հայքի վերելքը։ Պատմությունը, պարուրաձև զարգացումով՝ կրկնվելու հատկություն ունի ...

Փառք հայրենապահ հայությանը, փառք հայոց բանակի ոգուն, մտքին ու բազկին։

#Ադրբեջանն_ու_Թուրքիան_պետք_է_կործանվեն!»։