Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելլուչիի անունը, որպես ապրանքանիշ, Թուրքիայում օգտագործելու համար միջազգային կազմակերպությունը դիմել է Թուրքիայի արտոնագրերի համալսարան: Սակայն հայտնի է դարձել, որ Մոնիկա Բելլուչիի անունը գրանցվել է 2003 թվականին` թուրք գործարար Արաֆաթ Յազըջի կողմից:
Ըստ Milliyet-ի՝ այդ պատճառով կազմակերպությունը դատի է տվել թուրք գործարարին, սակայն թուրք գործարարի փաստաբանը պնդել է, որ գործարարը տեղյակ չի եղել, թե ով է Մոնիկա Բելլուչին և հենց այնպես է գրանցել անունը: