|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումներին հրավիրված էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բոլոր մարզպետները: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Տարոն Մարգարյանը չէր ներկայացել: Մարզպետներից բացակայում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով խոսք խնդրեց և ասաց, որ խոսելու է նույն բանի մասին, ինչի մասին բարձրաձայնում է ամեն տարի` բյուջեի կատարողականների ժամանակ: «Երևի հասկանում եք` ինչի մասին եմ խոսելու. ո՞ւր են Տարոն Մարգարյանը և Սուրիկ Խաչատրյանը: Է՞լ ինչ կարևոր գործերով են բացակայում: Դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն ԱԺ-ի, այլ նաև հենց իրենց գործընկերների նկատմամբ, ովքեր ամեն տարի պարտաճանաչ ներկայանում են քննարկման: Ես նախորդ տարի էլ ասացի, որ տպավորություն է, թե մարզպետների «դեդավշչինա» գոյություն ունի, որ կան առաջին և երկրորդ սորտի պաշտոնյաներ, ու առաջին սորտի պաշտոնյաները չեն մասնակցում այս կարգի քննարկումներին»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց. «Բյուջեի կատարողականի քննարկումները միշտ հետաքրքիր են անցնում Տարոն Մարգարյանի համար, որովհետև նա մեկ Եգիպտոսում է, մեկ Սանկտ Պետերբուրգում, մեկ Բադեն-Բադենում: Ինձ մոտ տպավորություն է, որ նա աշխատում է հնարավորինս հեռու լինել Ազգային ժողովից, որ իրեն հարց տալու հնարավորություն չլինի»:
ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ով նիստն էր վարում, նշեց, որ ԱԺ աշխատակազմը քաղաքապետարանից նամակ է ստացել, որ քաղաքապետը գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ գործուղման, և առաջարկվում է նիստում հաշվետվությունը կներկայացնի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: