կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 12:21
Տարածաշրջան

Էրդողանը դարձյալ մեղադրում է ԱՄՆ-ին

Էրդողանը դարձյալ մեղադրում է ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ATV և A Haber հեռուստաալիքների համատեղ հեռարձակման ընթացքում ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել:

 

Ըստ Haberler-ի՝ Էրդողանը, առանց պատճառ նշելու, հայտնել է, որ Թուրքիայում կրոնական գործերով նախարար Մեհմեդ Գյորմեզին հատկացնելու են զրահապատ «Մերսեդես»:

 

Հիշատակելով DOĞAN լրատվական գործակալությանը, որի հանդեպ հատուկ ատելություն է տածում, Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ վատաբանել է այն: «Ես շատ առիթներ եմ ունեցել` սրանց ճանաչելու: Սրանք երբեք ազնիվ չեն եղել: Տարիներ շարունակ հոդվածներն ինչպես վերնագրել են, հակառակն է եղել: Ակնհայտ է՝ DOĞAN մեդիայի հոդվածները՝ դեռ նախագահի թեկնածու եղածս ժամանակ»,- ասել է նա:

 

Ի դեպ, օրեր առաջ թուրքական Hurriyet թերթը բաց նամակ էր հղել Էրդողանին, քանի որ DOĞAN լրատվական գործակալության և այլ թերթերի նման հայտնվել է Էրդողանի և Դավութօղլուի թիրախում:

 

Անդրադառնալով նաև Գյուլենական շարժմանը՝ Էրդողանն ասել է. «Սրանք ԱՄՆ-ում ունեն 160 դպրոց և այնտեղ էլ աջակցություն են գտել. ԱՄՆ-ն այդ դպրոցներին անընդհատ սնում է և ուժեղացնում: Մենք այս հարցով տարբեր քայլեր ենք ձեռնարկել, սակայն նրանք շատ լուրջ ֆինանսական օժանդակություն են ստանում՝ տարեկան մոտ 1 միլիարդ: Ներկայիս զարգացումները նրանց սրտով չեն, նրանց անունը գրանցված է որպես ոչ ռազմական կազմակերպություն»:

 

Վերջում Էրդողանը փոքրիկ անդրադարձ է արել նաև ընդդիմադիր կուսակցություններին` պնդելով, որ «իր անձին ուղղված վիրավորանքներ են հնչեցնում», իսկ ինքը նրանց «հանձնել է» իր փաստաբաններին