Վաղուց այսքան միասնական չենք եղել. ի՞նչ է ասել ՌԴ նախագահը Լուժնիկիում Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորման 8-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ.
«1. Դոնբասում ռազմական գործողության նպատակը մարդկանց ցեղասպանությունից փրկելն է։
2. Ռուսաստանը շատ բան արեց Ղրիմն ու Սևաստոպոլը ոտքի կանգնեցնելու համար, նրանց պետք էր դուրս հանել Ուկրաինայի կազմում նվաստացուցիչ վիճակից։
3. Ղրիմցիները ճիշտ արեցին, երբ հակահարված տվեցին ազգայնականներին։
4. «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար». Սուրբ Գրքից մեջբերում է ՌԴ նախագահը և նշում` սա համամարդկային արժեք է Ռուսաստանի ժողովուրդների և դավանանքների համար: Առաջին հերթին մեր ժողովրդի համար։
5. Ուս ուսի տված օգնում են, աջակցում միմյանց։ Եթե պետք է, մարտի դաշտում սեփական մարմնով պաշտպանում են գնդակից, ինչպես հարազատ եղբորը։ Մենք վաղուց այսքան միասնական չենք եղել»։