կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 15:51
Հասարակություն

ՀՅԴ-ն՝ Արցախի երկրորդ քաղաքական ուժ

ՀՅԴ-ն՝ Արցախի երկրորդ քաղաքական ուժ

Ս.թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց.

 

1. ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրությունները պետք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարության սկզբունքների արմատավորման եւ պետականության կայացման գործում: Դրա վառ ապացույցը ընտրություններին մասնակցած 7 կուսակցություններից 5-ի` նվազագույն շեմի հաղթահարումն է:

 

2. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր երախտիքն է հայտնում շուրջ 13.000 այն քաղաքացիներին, ովքեր, վստահելով ՀՅ Դաշնակցությանը, քվեարկեցին «Խաղաղություն, արդարություն, աշխատանք» կարգախոսի օգտին:

 

3. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համոզված է, որ երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունն իր վրա կվերցնի մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը:

 

4. Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ ԿԿ-ն փաստում է, որ ՀՅԴ-ն, ԼՂՀ բնակչության կողմից համամասնական ընտրակարգով շուրջ 20 տոկոսի քվեն ստանալով եւ ունենալով 3 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ, ավելի մեծ կազմով է ներկայանալու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում՝ դառնալով խորհրդարանում գործող 2-րդ քաղաքական ուժը: