|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Գյումրու Սբ Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցում գողության փորձ է տեղի ունեցել: Yerkir.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ երբ իրենք հայտնաբերել են դեպքը, բաց են եղել եկեղեցու երկու գանձանակները:
«Չի կարելի ասել, որ գողություն է եղել, քանի որ ոչինչ չեն տարել, բայց երկու գանձանակներն էլ բաց են եղել: Թե ինչո՞ւ չեն տարել, չգիտեմ, երևի Աստված ապտակել է` փախել են»,- ասաց սրբազանը:
Նա նշեց նաև, որ նման դեպքեր եկեղեցում հազվադեպ են լինում` 7-10 տարին մեկ: