|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն առաջիկայում հանդես կգա նոր ստեղծագործությունով` Գոռ Սուջյանի հետ համատեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թանկյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նոր ստեղծագործություն ունի Տիգրան Համասյանի հետ, որը, կարելի է ասել, արդեն իսկ ավարտել են.«Նոր գործեր անընդհատ են գրվում»: Թանկայնը նշեց նաև, որ այս տարվա համերգային գրաֆիկը բավական ծանրաբեռնված է, և այս տարի արդեն իսկ երկրորդ համերգով Հայաստանում ահնդես գալ չի կարող.«Միգուցե մյուս տարի ստացվի` տեսնենք»:
Թանկյանը նշեց նաև, որ Թուրքիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով հանդես գալու ցանկություն են ունեցել, որի համար էլ դիմել էլ երկրի վարչապետին.«Կարգն այդպիսին է` պետք է վարչապետին դիմեինք: Սակայն նա այդպես էլ չարձագանքեց մեր առաջարկին, ուստի` մենք շարունակեցինք համերգաշրջանն այլ երկրներում: Եթե լինեինք մեկ այլ խումբ, ասենք` Metallica-ն, վաղուց արդեն համաձայնություն ստացած կլինեինք»: