կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 22:29
Առանց Կատեգորիա

Եթե նորմալ երկիր լինեինք

Եթե նորմալ երկիր լինեինք

Լրագրող Գալուստ Նանյանը «ՖԲ»-յան իր էջում գրել է.

 

«Երեկվանից զարմացած եմ Արմավիրի մարզպետի հայտարարությունից. «Գնացեք ծիրանի ծառերը կտրեք»...

 

Մեկը չեղավ հարցնի նույն մարզպետին.  «Ախր դու երբեւիցե քո կյանքում ծառ տնկած կաս»...

 

Իհարկե չես լինի, քանի որ ծառ տնկած մարդը երբեւիցե նման արտահայտություն չէր անի: Այնպիսի տպավորություն է կարծես, թե Հայաստանում ցիվլիզացիան ավարտել է 1991 թվականից...

 

Ամեն տեղ, աշխարհի ամեն անկյուններում արտահայտվում ենք, դոշ ենք ծեծում, որ ծիրանը մերն է..... եւ.... այն, որ ուղեղի մեջտեղով մի հատ տռոս ունեցող մարզպետ հայտարարում է գնացեք ծիրանի ծառերը կտրատեք....

 

Եթե մի նորմալ երկրում, որտեղ խորհրդանիշ համարվող մրգի ծառերի մասով նման արտահայտություն աներ որեւիցե պաշտոնյա, անմիջապես նկատողություն կհայտարարեին, կամ կազատեին զբաղեցրած պաշտոնից.... Իսկ այստեղ, դեռ իրենց բներում նստած պաշտոնյա իշխանավորները համեստորեն լռում են...»