Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուզենայիք, որ մենք բանտո՞ւմ լինեինք, դրանից հաճո՞ւյք կստանայիք, դրանից 44-օրյա պատերազմը չէ՞ր լինի, 5 հազար տղաները չէի՞ն զոհվի, 10 հազարը չէի՞ն վիրավորվի՝ ըստ Yerkir.am-ի այսպես պատասխանեց «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կնախընտրեր լինել բանտում, երբ ասում է, որ այս իշխանությունները ոչ մի խոստում չեն կատարել, անգամ իրեն բանտարկելը։
Նա վստահեցրեց, որ իրենց դեմ քրեական գործում որևէ հիմք չկա, այդ գործերը շինծու եք։
Հարցին՝ Մարուքյանն ասաց, որ տեղեկություն ունեն, որ որոշ ուժեր կաշառք են բաժանում, արդյո՞ք «Հայաստան» դաշինքը չէ ընտրակաշառք բաժանողը, Արմեն Գևորգյանը պատասխանեց՝ խորհուրդ տալով հետևել իրենց հայատարարություններին։
Խծաբերդից գերեվարված գյումրեցի զինծառայողների ծնողներն ասել էին, որ Գյումրիում չլինի ընտրարշավ․ «Հայաստան» դաշինքի շտաբի պետն ասաց՝ բոլոր այդ առանձնահատկությունները հաշվի են առնելու, եթե տեսնեն, որ օբյեկտիվորեն անհրաժեշտությունը չկա, կվերափոխեն իրենց պլանները, բայց այս պահի դրությամբ իրենք պլանավորում են հանդիպել գյումրեցիների հետ և պատասխանել նրանց հարցերին։
Նա նշեց, որ լինելու են և՛ դահլիճային, և՛ բացօթյա հանդիպումներ։ Նախընտրելու են, որ դաշինքի 3 առաջնորդները համատեղ լինեն տարբեր վայրերում։
Հարցին՝ նչպիսի Հայաստան են խոստանում, Արմեն Գևորգյանը պատասխանեց՝ ծրագիրը կայքում հրապարկված է, տարածքային բոլոր շատբներում տպագրական տարբերակով հասանելի է, կարող են ծանոթանալ։
Լրատվամիջոցների աշխատանքը, նրա վստահեցրեց, որ այսօրվանից վատ չի լինելու հաստատ՝ գրաքննության առումով։
Կառավարության կազմ առայժմ չեն հրապարակի։
«Ես սխալ եմ գտնում մեզ սահմանափակելը ինչ-որ ցուցակ հրապարակելով, հետո փոխելով, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի․․․ անուններ, որ դաշինքի ցուցակից դուրս են, իհարկե կլինեն, քաղաքական գործընթացներ են։ Մաքսիմում ներգրավելու ենք այն մարդկանց, ովքեր ունեն գաղափարներ, հնարավորություներ են տեսնում»,-ասաց նա։
1000 ադրեջանցու դուրսբերումը երկրից ինչպես են պատկերացնում՝ հարցին ԱՐմեն Գևորգյանը պատասխանեց, որ չի համակրպվել նրանց ներկայության հետ։
«Ինձ թվում է իշխանություններն են համակերպվել։ Նմանատիպ հարցերի լուծումը բացի խելամիտ բանակցություններից ուրիշ տարբերակ չկա։ Մարդիկ պետք է բանակցեն և բանակցողներն էլ պիտի գիտակցեն՝ ինչի շուրջ են բանակցում։ Մեր բանակցողները ոչ այս ունեն, ոչ այն»,-ասաց Արմեն Գևորգյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․