|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ավագանու ԲՀԿ անդամներից Արմեն Ներսիսյանը քաղաքապետ Հայկ Մարությանին նիստում փողկապ է նվիրել՝ ակնարկելով վերջին շրջանի հեռակա բանավեճը շեյխերի ընդունելության արարողակարգի հետ կապված. գրում է 1lurer.am-ը:
«Մեկը նվիրում եմ ձեզ, դե դեմոկրատ երկիր ենք»,- ասաց Ներսիսյանը:
Հարցին, թե ինչու է նվիրում, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Դե որ դուք էլ մեզ նման փողկապ կապեք»:
«Եթե թույլ տաք, ես սա վերանվիրեմ շեյխերին եւ շեյխուհիներին»,-ասաց քաղաքապետը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը:
«Ես ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ, պարոն քաղաքապետ: Ես սրտանց նվիրեցի, իսկ դուք հարցը տարաք ուրիշ տեղ: Ես չեմ հասկանում, թե ինչ եք անում»,-ասաց Արմեն Մովսիսյանը: