|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Համացանցում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նոր շարժում է սկսվել, որի նպատակն է համաշխարհային մասշտաբով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում է Horizonweekly-ն:
Նախաձեռնությանը մասնակցում են տարբեր երկրներից և տարբեր ազգությունների անձինք, ովքեր լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությունով և այն տեղադրում համացանցում:
Նախաձեռնությանը միացել է նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն է, ով Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացրեց Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագիծը:
#2015RTAG-ն արդեն գործում է Twitter-ում և Facebook-ում:
