Քիչ անց նախատեսված է Մելիք-Ադամյան փողոցում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքի հանդիսավոր բացումը: Այն գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի անմիջական հարևանությամբ: Հանդիսավոր բացմանը ներկա է լինելու նաեւ ՀՀ նախագահը: Մինչ նախագահի այցը, շենքի շրջակայքում անվտանգության աննախադեպ գործողություններ էին իրականացվում, տասնյակ ոստիկաններ հսկում էին շենքի շրջակայքը: