Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը France 24-ին տված հարցազրույցում դարձյալ հիշել է հայերին` կրկնելով իր հայտնի անգիրը, թե «Հայաստանը միշտ օդում է թողել խաղաղության համար Թուրքիայի մեկնած ձեռքը»:
Ըստ Aksam-ի՝ Էրդողանը պնդել է, որ մինչ օրս, նայելով Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիներին, միշտ Թուրքիան է եղել դրական քայլ անողը: «Հայաստանը ոչ մի դրական քայլ չի արել»,- ասել է նա:
Նա հիշեցրել է նաև անցած տարի հայերին ուղղած իր ուղերձը, որը, ըստ նրա, «դրական վերադարձ» էր, սակայն Հայաստանն այն դարձյալ անտեսել է:
Անդրադառնալով Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին՝ Էրդողանն ասել է. «Դրա համար մենք Հայաստանից թույլտվություն չենք խնդրելու: Սա պատմական ամսաթիվ է»:
Նշելով, որ Թուրքիայում կայանալիք միջոցառումները կապ չունեն Հայաստանում կայանալիք միջոցառումների հետ, Էրդողանն ասել է. «Ընդհակառակը՝ Հայաստանն է իր միջոցառումները համադրել Թուրքիայինի հետ»:
«Հուսով եմ՝ ապրիլի 24-ին աշխարհի խաղաղության հարցում ներդրում ենք ունենալու»,- ասել է նա` նշելով, որ ապրիլի 23-ին «խաղաղության գագաթաժողով» է կազմակերպվելու, միջոցառումները լինելու են նաև ապրիլի 25-ին: