կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-03-24 12:07
Հասարակություն

Խաչատուր Սուքիասյանի խորհուրդն ու Սուրեն Խաչատրյանի հազարավոր ընկուզենիները

Խաչատուր Սուքիասյանի խորհուրդն ու Սուրեն Խաչատրյանի հազարավոր ընկուզենիները

Երբեմնի օլիգարխ, ընդդիմադիր գործիչ Խաչատուր Սուքիասյանի «պահանջարկը» իշխանական որոշ շրջանակների համար գնալով մեծանում է: Իսկ պատճառը նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրա վերջին երկու հանդիպումները չեն, որոնց մասին տեղեկատվություն այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` եթե վերջին շրջանում իշխանական որոշ գործիչներ գաղտագողի էին հանդիպում Խաչատուր Սուքիասյանի հետ, մասնավորապես` իրենց բիզնես գործունեության համար (մատչելի տոկոսադրույքով վարկեր և այլն), ապա ներկայումս նույն Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպումներն ու քննարկումները հրապարակային բնույթ են կրում:

 

Շատ ավելի սերտ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է սկսել համագործակցել Սուքիասյանի հետ: Ասում են` Լիսկան այնքան է սրտին մոտ ընդունել գործարարի ֆեյսբուքյան գրառումները, հարցազրույցներում տեղ գտած դատողությունները, որ հետևողականորեն անցել է գյուղատնտեսական բիզնեսին: Հազարավոր հեկտարների վրա ընկուզենու տնկիներ դնելով՝ Սուրեն Խաչատրյանն ապագայի համար մեծ պլաններ է կազմել. նա հավատում է, որ Հայաստան ներկրվող` միլիոնավոր դոլարների ընկուզեղենը կարող է աճեցվել հենց մեր երկրում` Սյունիքում:

 

Ի դեպ, տնկիների ոչ ավանդական մշակման և պահպանման գործում ևս նրա խորհրդատուն Խաչատուր Սուքիասյանն է: Ասում են՝ մարզպետն արդեն դիմել է դրսի մասնագետների, և շուտով «թանկարժեք» գյուղատնտեսները Հայաստան կժամանեն: