Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարթնանա նոր Վաշինգտոնում, որտեղ նրան կսպասի Ներկայացուցիչների` ոչ բարեկամական պալատը: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է ABC News-ի կայքը:
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ դեմոկրատները եկել են իշխանության Թրամփի վարչակազմին լրջորեն ստուգելու խոստումներով:
«Դեմոկրատները կարող են նախաձեռնել Թրամփի նկատմամբ հետաքննություն, ստուգել նրա ընտանեկան բիզնեսը, ֆինանսական հայտարարագրերը և այլն: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների գերազանցությունը կարող է նաև նրանց հնարավորություն տալ ծանոթանալու Թրամփի հարկային տեղեկատվությանը»,- ասվում է նյութում:
Ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի Սենատում` ստանալով 52 տեղ: Նման տվյալներ են ներկայացնում NBC-ին և ABC-ին: Իսկ դեմոկրատները հաղթանակ կտանեն Ներկայացուցիչների պալատում` ստանալով 238 տեղ, մինչդեռ հանրապետականները կստանան 197 տեղ: Ներկայացուցիչները պալատը վերահսկելու համար անհրաժեշտ է հավաքել 218 ձայն:
Կանխատեսումները հիմնված են քվեարկության նախնական արդյունքների վրա, պաշտոնական տվյալներ դեռ չկան: