կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 19:48
Քաղաքական

Իրապես անկախ դատական համակարգի կառուցում, անցումային արդարադատություն. նորանշանակ նախարարը` առաջնահերթությունների մասին

Իրապես անկախ դատական համակարգի կառուցում, անցումային արդարադատություն. նորանշանակ նախարարը` առաջնահերթությունների մասին

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հարց ուղղեց նորանշանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, թե ինչ առաջնահերթություններով է ուղղորդվելու իր ղեկավարած նախարարությունում:

Նորանշանակ նախարարը խոստովանեց, որ իրեն դեռ ժամանակ է պետք խորամուխ լինելու նախարարության բոլոր գործերում: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, նրա խոսքով` դրանք սահմանված են կառավարության ծրագրում, այն է` իրապես անկախ դատական համակարգի կառուցում, էլեկտրոնային գործիքներով դատարանների աշխատանքի թեթևացում, անցումային արդարադատություն, առանց դատարանի դատավճռի՝ գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրում, պետության կողմից տրամադրվող ծառայությունների միասնականացում, իրական շահառուների ռեգիստրի ստեղծում, քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունում։