|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիան միայն իր հողերի, իր քաղաքացիների համար չէ պատասխանատու. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Bik-ի՝ Էրդողանը, նշելով, թե Թուրքիան պատմական և մշակութային առումով պատասխանատվության շատ լայն և մեծ դաշտ ունի, ասել է. «Թուրքիան երկար տարիներ առնչվել է ահաբեկչության խնդրի հետ և տվել 40.000 զոհ»:
Նշելով, որ այդ ժամանակաշրջանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, Էրդողանն ասել է. «Այդ ժամանակ չէինք կարողացել մեր եղբայրներին օգնել, ձեռք մեկնել: Սարայբոսնայում աշխատող 50-ամյա կինը մեր գործընկերներին մի ուշագրավ բան էր ասել, թե՝ եթե 1990-ականների սկզվին Թուրքիան լիներ այսօրվա պես հզոր, այդ կոտորածը չէին կարող իրականացնել: Ահա սա է խնդիրը, ես համաձայն եմ, որ նույն դեպքում չէին լինի ո՛չ Ղարաբաղյան հարցը, ո՛չ էլ Միջին Արևելքում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները»։