|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Օրեր առաջ՝ մարտի 11-ին, Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում 11-ամյա աղջկա` առաստաղից կախվելու միջոցով ինքնասպանության դեպքը, թերևս, որևէ մեկին անտարբեր չթողեց: Աղջնակի ինքնասպանության դրդապատճառների մասին հստակ որևէ բան հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ աղջիկն այդ քայլին է գնացել ֆիլմի ազդեցության ներքո:
Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ այդ քայլի կարող են գնալ` ամենատարբեր դրդապաճառներից ելնելով: «Կարող է, ասենք, սիրո հողի վրա, ծնողներին ինչ-որ կերպ «պատժելու» համար, հնարավոր է՝ չեն ուզում, բայց հանկարծ ստացվում է: Պատժելու պահը մեկ էլ ստացվում է, իրենք չեն ուզում, բայց ստացվում է: Այսինքն՝ դեմոնստրատիվ սպանություն է սա դառնում»,- նշեց հոգեբանը:
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի բնորոշմամբ էլ՝ ինքնասպանության մի տեսակ էլ կա, որի հիմքում սպանություն է՝ քողարկված ինքնասպանության տակ: Ամարյանն այս տեսակի սպանության վառ օրինակ դիտարկեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դեպքը:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչն է դրդել աղջնակին ինքնասպանության գործել, և հավանակա՞ն է այն վարկածը, որ աղջիկը ինքնասպանություն է գործել ֆիլմի ազդեցության տակ, Խուդոյանը և Ամարյանը միանշանակ պատասխան չտվեցին: