|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Սահմանադրական հանձնաժողովի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Ստամբուլից պատգամավոր Բուրհան Քուզուն քննադատել է ազգայնամոլների առաջնորդ Դողու Փերինչեքին և հայատյաց հայտարարություն արել:
Ըստ Demokrathaber-ի՝ Քուզուն Twitter-յան իր միկրոբլոգում գրել է.
«Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը Սիրիա է այցելել: Առանց ամաչելու, անհարմար զգալու այցելել է Ասադի նման ոճրագործին: Ամոթանք եմ տալիս նրան: Միայն իշխանության դեմ դուրս գալու համար նման քայլի ինչպե՞ս կարելի է դիմել: Դողու Փերինչեքը մի կողմից դեմ է հայկական պնդումներին, մյուս կողմից էլ Ասադի նման հայապաշտպան ստորի է այցելում»:
Քուզուի այս ռասիստական հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել համացանցում: