կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 12:39
Հասարակություն

2021 թվականի բյուջեի եկամտային մասը կատարել ենք. այն գերակատարվել է 146 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ

2021 թվականի բյուջեի եկամտային մասը կատարել ենք. այն գերակատարվել է 146 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ

2021 թվականի բյուջեի եկամտային մասը կատարել ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հրապարակելով դեկտեմբերի 30-ի դրությամբ այս տարվա բյուջեի եկամտային հատվածի ցուցանիշները:

«Նախ նշեմ, որ բյուջեի եկամտային մասը նախատեսվում էր 1 տրլն 440 մլրդ դրամ: Այս թիվը այսօրվա դրությամբ գերակատարվել է 146 մլրդ դրամով: Այսօր եւս ակնկալվում են մուտքեր: Ճշգրտված բյուջեով եկամտային մասը եղել է 1 տրլն 581 մլրդ դրամ: Վերադարձի ցուցանիշներն են ռեկորդային այս տարվա համար: Մենք վերադարձրել ենք հարկ վճարողներին 182 մլրդ դրամ, որը հիմնականում ԱԱՀ գծով է: Այսօր նախատեսում ենք վերադարձնել եւս 3 մլրդ դրամ:

Մենք այս տարի 200,5 մլրդ դրամ կամ 14,5 տոկոսով ավելի ենք հավաքագրել՝ 2020-ի համեմատ, 121,4 մլրդ կամ 8,3 տոկոսով ավելի ենք հավաքագրել ՝2019-ի համեմատ»,-ասաց Բադասյանը:

Իր հերթին, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ունենք կապիտալ ծախսերի մոտ 86 տոկոսի կատարողական: Նրա խոսքով՝ քանի որ այս տարի եկամուտներն ավելացել են, դրանց մի մասն ուղղվել է արտաքին պարտքի սպասարկմանը եւ այն ծախսերի կատարմանը, որոնք պետք է արվեին արտաքին պարտքի հաշվին: