|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ Գյումրիում քաղաքական Էլիտայի մասնակցությամբ նշում էր իր ծննդյան 35-ամյակը։ Պատգամավորն իր տարեդարձին հրավիրել էր ինչպես ՀՀԿ-ականների, այնպես Էլ ԲՀԿ-ականների։ Իսկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ Գոիգորյանին 35-ամյակի կապակցությամբ պարգևատրեց Աժ նախագահի հուշամեդալով հասարակական-քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի և ծավալած գործունեության համար։ «Աժ նախագահը կարևորել Է պատգամավորի գործունեությունը քաղաքական ասպարեզում և մաղթել նոր ձեռքբերումներ ու հաջողություններ».– ասված Է Աժ հաղորդագրության մեջ։ Այսպիսով, իշխանությունը բացահայտ ցույց տվեց, որ այս տարի Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություննեոում հենց Մարտուն Գրիգորյանն Է լինելու իր թեկնածուն։ Գյումրիի նախկին և գործող քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի հոգեվիճակի մասին տեղեկություններ չկան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։