Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Չնայած նախագծի ներկայացումը հենց դրա տարբեր շրջանակներում քննարկելու նպատակ է հետապնդում, ավագանու որոշ անդամներ չեն հապաղում և արդեն սկսել են համատեքստից կտրված և բովանդակային առումով սուտ տեղեկություններ տարածել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Վաղը լինելու եմ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ներկայացնելու նախագիծը, դրա նպատակները և այս պահի բովանդակությունը, որի առանձին մասեր չենք բացառում, որ կարող են և փոփոխվել՝ առողջ քննադատության և փաստարկների, բայց ոչ երբեք մանիպուլյացիայի և ստի արդյունքում։
Այժմ միայն կնշեմ, որ․
1․ Ինչպես և ամբողջ աշխարհում միասնական տոմսային համակարգը ներառելու է տոմսային պրոդուկտներ, որոնք նախատեսված են մշտապես տրանսպորտից օգտվող անձանց համար (համեմատ մատչելի գներով) և գլխավորապես՝ զբոսաշրջիկների և քաղաքի հյուրերի համար նախատեսված տոմսային պրոդուկտներ (համեմատ ավելի թանկ գներով)։
2․ Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ և այլն)։